Aravot.am-ը գրում է , որ Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն այսօր բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» եւս մեկ դրվագ. «Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր: 1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»: Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանը պատիժը մի քանի տարի կրել է սկզբում Շուշիի, ապա Բաքվի բանտերում:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:
Ավելի վաղ Սամվել Հարությունյանը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ մանկապատանեկան տարիքում մի քանի անգամ դատապարտվել է: