ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո, Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:
Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս եւ կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության եւ կրթության նկատմամբ:
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ինչո՞ւ ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»: