Արդեն հայտնել ենք, որ ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին արտաքսել են Ադրբեջանից: Այս մասին հաղորդել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Վերջինիս խոսքով՝ ռուս լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են առանց հավատարմագրման, ինչպես նաև նրանք խեղաթյուրել են իրական իրավիճակը՝ ներկայացնելով ոչ ճիշտ տեղեկություն:
Թե ինչ է տեղի ունեցել իրականում. LifeNews-ի հատուկ թողարկման ժամանակ լրագրողները պատմում են ողջ իրականությունը:
Նրանք պատմել են, որ ոստիկանությունն ու տեղական ղեկավարությունը մշտապես ճնշում են գործադրել` փորձելով վտարել երկրից։
Շփման գծի մոտ LifeNews–ի նկարահանող խումբը միակն է եղել ռուսական լրագրողներից, և նրանց ամեն ասածն ու եթեր հեռարձակածը ստուգել են Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները: Նրանց պարտադրել են, որպեսզի թողարկեն ադրբեջանամետ լուրեր, որը նրանք հրաժարվել են կատարել: