▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնիդ Ենգիբարյան. «Նրան, ով առաջինն իմացավ, թե ինչ է անձրևը»

Անձրև:Նշանակում է` մենք տանն ենք, մենակ, մեր փոքրիկ երկրի վրա` խիտ ծածկված փափուկ ամպերով: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք խարույկի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ տարիներ առաջ, և կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա` կարող ենք հանգստանալ և հետո նորից ստուգել, թե ի՞նպիսինն է մեր…Անձրևը:

Անձրևը քո թաց մազերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի հատիկներ: Ուղղակի դրանք մեզ ամպերն են նվիրում, ուղղակի մենք թաց ենք, մեզ անձրևն է թրջել, տվել է մեզ իր թավշությունը: Մենք մենակ ենք անձրևի պատի հետևում: Ինչ հարմարավետ է մեր թաց Երկրի վրա: Անձրևը, մեր բարի երկրային Անձրևը:

 

 

 

 

 

 

 

 Եթե Երկրի վրա անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է գալիս: Անձրև: Անձրև: Դու հարցնում ես` ի՞նչի համար եմ ես սիրում անձրևը: Անձրևն այն է, երբ մենք երկուսով ենք: Մենք հարկադրված չենք հյուր գնալ, և ոչ ոք մեզ հյուր չի գա, քանզի... Անձրև է:

 Անձրև է, և մեզ ոչ ոք չի խանգարում համբուրել թաց շուրթերը:

 Անձրև է, և քեզ անհարաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև.. Անձրև է:

 Անձրևը միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներին է` սև, երկրային, նարնջագույն.   երկնքում նույն Արևն է: Իսկ Անձրևը միայն մեր մոտ է լինում, մեր Երկրի վրա:

Տաք Անձրև:

 Քեզ համար լավ է մեր մոտ, դու չե՞ս թռչի,  չէ՞:

Հարմար ու հեշտ է ապրել Երկրի վրա:

 Ճիշտ է, չէ՞:Դու տխրում ես: Քեզ պատմել են, որ անձրևները Երկրի վրա տարբեր են լինում. Լինում են կապարե, լինում են ամպից` սնկի նման:Այո, դա ճիշտ է, այդպես լինում է…Իսկ դու մի՜ հավատա, մի՜ հավատա, սիրելիս, մի՜ հիշիր, մի՜ պատմիր այդ մասին քո տանը...

 

...Իսկ երբ դու ետ կգաս ինձ մոտ արդեն ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի:Երդվում եմ` մեր մոտ դա չի կրկնվի, իսկ ես քեզ համար կպատրաստեմ  արևի երկար շողեր` թափանցիկ ամպերի ժանյակի միջով անցնող, և դրանց մեջ կկոտորակեմ 

 բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ: 

 ...Սլացի~ր ինձ մոտ:

 Հ.Գ.

 ...կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի

  վրակարող ենք հանգստանալիսկ հետո

  նորից ստուգելթե ինչպիսինն է մեր Անձրևը.....:  
 Թվում է` հասարակ տառերի շարան, իսկ իրականում ինչքան արև եմ գտնում ամեն տառ ու բառի տակ: Զարմանում եմ` ինչպես կարելի է այսքան պարզ ու բարդ լինել միաժամանակ: Իսկ այ մի օր ես էլ էսպե՜ս գրել կսովորեմ.... 

....հաստատ կսովորեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее