▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնիդ Ագուտինը՝ Երևանի և Բաքվի բազմազանության մասին

Երեւան է ժամանել ռուսական շոու բիզնես հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ի էջում: Երևանյան հյուրանոցներից մեկից նա երկու լուսանկար է հրապարակել և հետաքրքիր գրառում կատարել: Ռուսական էստրադայի հայտնի աստղը խոսել է Երևանի և Բաքվի բազմազանության շուրջ:

 

 

Նա գրել է․«Երեկ, եւ դեռ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երեւանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը: Կեցցե սերը, երաժշտությունը եւ ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»։

Գրառմանն անմիջապես արձագանքել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։ Նա գրել է․ «Հայաստանը դեսերտ չէ։ Հիանալի ընտրություն», ապա ավելացրել է Հայաստանի դրոշի խորհրդանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее