hraparak.am-ը գրում է. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է նորաստեղծ «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման վերաբերյալ։ Ղեկավարը, հիշեցնենք, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է։
«Ես կարծում եմ՝ մենք մեր կարծիքը էնքան ենք հայտնել, ու մեր ժողովուրդն էլ էնքան լավ է հասկացել ամեն ինչ, որ ո՛չ կրկնվելու կարիք կա, ո՛չ էլ որևէ շանս՝ ժողովրդի կարծիքը փոխելու»-ասաց նա։
Դիտարկմանը, թե շուրջ 150 հասարակական-քաղաքական կազմակերպություն է միացել այդ միավորմանը, Լևոն Զուրաբյանը որոշեց պատասխանը համեմել 18+ անեկդոտով։
«Էն անեկդոտը գիտե՞ք, որ ասում է՝ դու էլ ասա։ Էն անեկդոտն ա, որ մի բիձա մարդ գալիս ա բժշկի մոտ ու ասում է՝ «էն հարցով» մոտս էդքան էլ ուժեղ չեմ, բայց ընկերս ինձնից մեծ ա, ու ինքը ասում ա՝ ինձնից լավ ա էդ գործում։ Բժիշկն էլ ասում ա՝ է դու էլ ասա։ Հիմա եթե ասելով ա․․․»,- պատկերավոր նկարագրեց «Հայկական վերածնունդի»-ի հպարտանալու հարցը, թե իրենց 150 կազմակերպություններ են միացել։
Hraparak.am-ի հարցին, թե հիմա «Հայկական վերածնունդը» ո՞ր հարցում է լավ, «էն հարցու՞մ», թե՞վերածնման, Զուրաբյանն ասաց․ «Ինձ թվում է՝ դուք ամեն ինչ հասկացաք, պետք չի, որ ես լրացուցիչ պարզաբանումներ տամ»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում