▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայքաբեր երգ Քիմի բալի ու սև հոպարի մասին

Օրն ունայն, անիմաստ... անհավես նայում եմ կոմպին.
Կիրակին էլ վաղուց ներդաշնակ համարվել չի կարող...
Կյանքը վազք է դարձել, իսկ վազելը՝ դժվար ու խրթին.
Լավ ա Քիմը ծնեց…
          Իր բալին ես կուզում նվիրել հաղթական մի ներբող...

կրկներգ.
Օ՜, երանի քեզ, Քիմի բալա՜, Քիմի բալա՜,
Քիմի ծիծիկ կե՜ր, Քիմի բալա՜, արա բա՜յ-բա՜յ
Ունես սև պապա, ու սև հոպար, սիրուն բալա՜
Բայց հոգու խորքո՜ւմ, անուշ բալա՜, մնա դու հա՜յ...

Թե վազորդ եմ ես. թե վազում էի դեպի փակուղի,
Թե վազքը կյանքիս լի էր զանազան խոչընդոտներով՝
Իմ ճամփան հարթվեց, առջևս չկա ոչ մի զարտուղի.
Չէ՞ որ Քիմը ծնեց… 
          Մարաթոնն անգամ անմռունչ կանցնեմ ջլոտ ոտքերով...

կրկներգ.
Օ՜, Քիմի բալա՜, Քիմի Բալա՜, Քիմի Բալա՜ 
Դու Քիմից ելար՝ համ անատա՜մ, համ էլ անխո՜ս
Քիմի Բալա՜, Քիմի Բալա՜, մուլատ լալա՜
Եկար, որ լցնես քեզնով ամեն մի լրահո՜ս...

Ֆինիշին հասա. սիրտս իմ կրծքից ուզում է թռնի,
Ուզում է թռնի, օվկիանը կտրի, հասնի ծննդատուն,
Մի երկու մանեթ Քիմի բուժքույրի գրպանը խոթի...
Աչքալուս անի… 
          Աչքալուս տանի Քարդաշյան Քիմին ու իր սև մարդուն։

կրկներգ.
Օ, Քիմի բալա՜, Քիմի Բալա՜, Քիմի Բալա՜,
Հին կոնյակ պահե՜ք ստենկի բարում ու պադվալում...
Քիմի Բալա՜, քո հորն ու մորը հալալա՜
Հայոց կայքերն են կտղուցքով բավարարվում…

Թե գազը թանկ ա, ու թե ռոճիկը դժվար բարձրացվի,
Թե տնտեսական աճի արգասիքն օֆշոր է հոսում,
Թե գաղջ ու տխուր էս մթնոլորտը հազիվ թե ցրվի.
Մեր Քիմը ծնեց...
          …ու լրահոսը պիտի խլացնի էն ցավ ու ցասում...

 

Աղբյուր` ovanitas.livejournal.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее