«Radar զրույց» հաղորդաշարի ընթացքում արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, խոսել Ալմա Աթայի հռչակագրի ընդունման, հայ-ռուսական հարաբերությունների, ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հավանականության, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։
Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղություն չենք տեսնելու, եթե անգամ պայմանագիր ստորագրվի. «Քիչ է հավանական, որ Ադրբեջանը գնա խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Առանց ներքին փոփոխության չենք ունենա խաղաղության դարաշրջան։ Լավ օրեր չեն սպասվում, եթե ներքուստ չփոխվենք»։