▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ինչքա՞ն կարելի է լափել

Լավ, ինչքա՞ն կարելի է լափել: Պետբյուջեն չէ: Դա, ինչպես ասում են, ինքնաբերաբար: Պետբյուջեն լափում են անգամ սոցծառայությունների ղեկավարներն ու նրանց մերձավոր ենթակաները:  
Խոսքը սալյուտով, վաստակավոր արտիստներով ու պետական համույթներով քեֆերի մասին է:
Իշխանությանը ամենաչնչին առիթ է պետք հավաքվելու այս կամ այն ռեստորան-լափանոցում ու...
Ինչպես կասեր Վարդան Պետրոսյանը՝ գնաց կաշը...
Լափում են, լափում են, լափում են բորենիները. իրար աղջիկ-տղա են տալիս՝ լափում են, իրար ծնունդ-կնունք են անում՝ լափում են, իրար պաշտոն են տալիս՝ լափում են, իրար պարգեւատրում են՝ լափում են, պետբյուջեն հաստատում են՝ լափում են, ընտրություններն ավարտվում են՝ լափում են, կառավարության «նոր» կազմ են հաստատում՝ լափում են, իրար գյուղապետ են բաշխում՝ լափում են, իրար մարզպետ են նվիրում՝ լափում են, այստեղ հայտնված հերթական եվրոպացուն պատիվ տալիս՝ լափում են...
Մի խոսքով, ինչպես գրողը կասեր՝ ամեն անգամ «տրաք-տրաքոցով քեֆ են անում, մի խուլիգանի քեֆ»...
Ու ամեն անգամ նման զեխությունից հետո կուշտ բխկացնում են՝ ի պատասխան կամ ի հեճուկս քաղցից զկրտացող ժողովրդի...
Լավ, ժողովուրդը՝ հեչ, բա ձեր որովայնը չի՞ տրաքում, թե՞ անտակ կարաս է, ա՛յ, անկուշտներ...

 

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее