«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում 7-րդ համարի ներքո հանդես եկող Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը, գուցե, հաջորդ անգամ էլ ծածանի Մեծ Հայքի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե «ինչպե՞ս է նայում դրան»:
«Շատ լավ եմ նայում, շատ էլ ճիշտ է արել, գուցե, մի անգամ էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի կամ Արևմտյան Հայաստանի»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: