Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցներին հերթական անգամ դիմավորել են օլիգարխի վարձկանները։ Մի խումբ սադրիչներ չկարողանալով ճակատից մոտենալ երթի մասնակիցներին, այս պահին փորձում են մոտենալ թիկունքից, զուգահեռաբար դիմելով սադրանքների։
Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնած են Ծածկած շուկայի հարևանությամբ։ Սադրիչները գնալով շատանում են ակցիայի մասնակիցների շարքերում։ Նրանց հեռացնելու բոլոր կոչերը՝ ուղղված ոստիկանության գնդապետ Օսիպային, մնում են անպատասխան։
Ոստիկանները պատ են կազմել ակցիայի մասնակիցների և օլիգարխի վարձկանների միջև, փորձելով կանխել բախումը։
Հիշենցնեք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը այսօրվանից սկսում է ամենօրյա ակցիաներ «Ծածկած շուկայի» համար, այնտեղ իրականացված ապօրինությունը կասեցնելու պահանջով։ Ամենօրյա ակցիաների մեկնարկը Մաշտոցի պուրակից ժամը 15:00: