Ինչպես արդեն տեղեկացրել ենք երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր «Без тебя» երգը,որի մասին վերջինս խոսել է Asekose.am-ի հետ:
Պատմեք երգի պրեմիերայից հետո եղած արձագանքների մասին: Նշել էիք, որ ռուսական շոու բիզնես մուտք գործելու քայլեր կան, հետաքրքիր է՝ որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք:
Արձագանքները շատ լավն էին, երգս հավանության արժանացավ կոլեգաներիս և, իհարկե, երկրպագուներիս կողմից: Ինձ համար այն տարբերվող էր, քանի որ եղավ պրեմիերա նաև ռուսական ռադիոալիքներից մեկով: Եվ ինչպես բազմիցս նշել եմ, եղավ ռուսական շոու բիզնես մուտք գործելու առաջին քայլը:
Երգի բառերը շատ տխուր են, արդյո՞ք այն որևէ կերպ առնչվոմ է Ձեր հոգեվիճակի հետ:
Կարծում եմ, որ երգի խոսքերը յուրաքանչյուրի սրտի խորքից է՝ կախված ժամանակահատվածից: Այդ պատճառով էլ այն հոգեհարազատ է ինձ համար: Բայց չեմ կարող փաստել, որ այն ստեղծված է հատուկ իմ հոգեվիճակի համար:
Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ձեր անձնական կյանքում հետաքրքիր ու հաճելի շրջան է, մի փոքր կբացե՞ք փակագծերը:
Անձնականումս փոփոխություններ չկան, բայց իմ կյանքում ամեն ինչ հարթ է և ներդաշնակ: Ես կյանքիս այս փուլում ինձ նվիրել եմ երգարվեստիս:
Խոսենք այն միջադեպի մասին, որը օրեր առաջ քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել, խոսքս Ձեր և Հակոբ Հակոբյանի միջև եղած լարվածության մասին է, իրականում դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ:
Այդ ասեկոսեներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Մենք այնպիսի ընկերներ ենք, որ վստահ եմ՝ կյանքում երբևէ նման խնդրի առաջ չենք կանգնի:
Մի փոքր խոսեք ապագա պլանների ու գործունեությա մասին:
Մոտ մեկ ամսից կսկսեմ տեսահոլովակիս նկարանումները, նոր՝ «Սիրահար» երգիս հիման վրա: