▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքը մեկն է, իսկ ամուսնալուծությունն ախտորոշում չէ.Անահիտ Սիմոնյան

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետևորդների հարցերին։

Երգչուհուն հետևորդներ հարցրել են՝ ինչպես ամուսնալուծությունից հետո կախված չլինել հանրային կարծիքից։ «Հանրային կարծիքը չպետք է ոչ մի կերպ ազդի ձեր անձնական կյանքի վրա։ Հանրությունը չի ապրում ձեր կյանքով և չի կարող իմանալ ձեր անձնական խնդիրներն ու ապրումները։ Այնպես որ, հավաքեք ձեզ և  ավելի քիչ լսեք «խորհրդատուներին»։ Լսեք ձեր սրտին և կայացրեք ձեզ համար ամենախելամիտ որոշումը։ Կյանքը մեկն է, իսկ ամուսնալուծությունն ախտորոշում չէ։ Ժպտացեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է երգչուհին։

Հիշեցնենք, որ վերջերս Անահիտ Սիմոնյանը հաստատել էր իր և Հայկոյի ամուսնալուծության լուրերը:

Դիտեք նաև՝ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее