Հայաստանում մի տեսակ կռիվ է գնում: «Արաների» և «Արքաների»:
Մի անգամ արդեն, «Արաները» հաղթել են, և «արաներն» այսօր արքաներ են դարձել:
Հիմա էլ, մի ուրիշ, «Արաներ» հայտ են ներկայացրել «Արքա» դառնալու:
«Արաների» և «Արքաների» հավերժական կռվից, միշտ վնասվել է ժողովուրդը: Այն հատվածը, որը ոչ «Արքա» է ուզում դառնալ, և ոչ էլ «Արա»:
Իսկ «Արաների» և «Արքաների» կռիվը հավիտենական է: Բոլոր «Արաները», ցանկություն ունեն, իրենց «արա» ասող «Արքաներին», ասել «արա»...
Կռիվը միայն դրա մեջ է... Ուրիշ ոչ մի ազնվություն:
Հարություն Մկրտչյանի գրառումը
Ֆեյսբուք