▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլը՝ Սարգսյան-Պուտին այսօր կայանալիք հանդիպման մասին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնում Պուտինի հրավերով։

«Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել քաղաքական, առեւտրա–տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը, կդիտարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացի հարցերը»,– ասված է  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ նախագահն այցով գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее