▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակի հրաման չտալը հենց այնպես խոսակցություն է. Սեյրան Օհանյան. «Արմենպրես»

armenpress.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը՝ ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները։ Գյումրիում, ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Սերյան Օհանյանը նշել է. « ՀՀ պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության բանակի հետ անցկացրել է պաշտպանական ռազմավարական վերանայում և եկել այն եզրակացության, որ պաշտպանության այն բնագիծը՝ ինժեներական առումով՝ ականապայթունային և ոչ ականապայթունային սարքավորմամբ, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին: Լավ կողմից ներկայացված է եղել ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինության ռազմական տեխնիկայի վիճակը: Այլ բան է, որ իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, մենք պետք է զարգացնենք, շարունակենք զարգացնել եղածը: Ասել թե՝ այդ ուղղություններով աշխատանք չի կատարվել՝ սխալ է։ Աշխատանք կատարվել է»,­ նշեց Սերյան Օհանյանը:

Այսօր ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռված մարտական խնդիրներում ինքնուրույն է գործում: Այն տեսանյութը, որը տեղադրվել էր սոցիալական ցանցում. այդ դիրքում տեղադրված տեխնիկական պայմաններում է, որ տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով ու հետ մղելով այդ խումբը: Կա նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկը, դիրքում գտնվելով, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակել թե չկրակել՝ իր կյանքը փրկելու համար։ Այդ ամենը՝ կրակի հրաման չտալը, հենց այնպես խոսակցություն է»,-­ նշեց Սերյան Օհանյանը՝ խորհուրդ տալով չհավատալ նմանատիպ խոսակցություններին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее