▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզեի` հայ տղամարդը մի քիչ ավելի շատ ունենար քո սկզբունքայնությունից. Մերի Ներսիսյան

 

Այսօր հաղորդավար Գոռ Պետրոսյանը նշում է ծննդյան 34-ամյակը:  Նրա կինը՝ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով ամուսնուն:

«Ծնունդդ շնորհավո՜ր, Գոռ: Կուզեի՝ քո տեսակը մեր երկրում մի քիչ շատ լիներ, կուզեի` հայ տղամարդը մի քիչ ավելի շատ ունենար քո սկզբունքայնությունից, կուզեի քո սրտացավությունն ու նվիրվածությունը մի քիչ վարակիչ լինեին, կուզեի քո հավատարմությունն ու սիրելու անմնացորդ կարողությունը կրկնօրինակելու ենթակա լիներ: «Գոռի պես»-ն ինձ համար չափանիշ ա...շատերի համար ա չափանիշ:

Ուզում եմ՝ առողջ լինես, պահպանես ունեցածդ ու շուտ գաս տուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее