Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը մեղադրվում է մորը բռնաբարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 27-ամյա երիտասարդը ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է մորը, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ: 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով եւ 139-րդ հոդվածի 1-ին մասով:
Նա կալանավորված է: Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: