Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Կոռուպցիան Դիլիջանում․ «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը
Նախկինում բենզալցակայանում որպես վառելիքի լիցքավորող աշխատած․ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով Դիլիջան քաղաքից շուկակայականից զգալի էժան գներով հողեր է օտարել Երևանի, Վանաձորի․ Իջևանի բնակիչների։ Այս անգամ Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հող է ծախել իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտենետային կայքը տեղեկացնումէ , որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. մայիսի 02-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 03-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1650․0քմ հողամաս /Լոտ-38 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 11/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11550000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 11550000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 10-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:
Ուշագրավ է, որ աճուրդում հողամասի մեկնարկային և առավելագույն գինը նույնն է՝11550000 դրամ։ Ինչպես ջահել տարիքի, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է, որ կա