▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի պատճառով Նունե Եսայանի համերգը Մոսկվայում հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է երգչուհի Նունե Եսայանի՝ Մոսկվայում նախատեսված համերգը:

Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում: Համերգը պետք է կայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա: Երգչուհին նշել է, որ հետագա նորությունների մասին կտեղեկացնի:

«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ «ուղիղ եթերի» միջոցով կտեղեկացնեմ»,- գրել է նա:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее