▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին՝ Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։
Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։
Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։

Թարմացված․ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ կալանավորեցին Վազգեն Սաղաթելյանենց՝ իշխանությանը քննադատելու համար, այսօր ձերբակալել են Հրանտ Տէր-Աբրահամեանենց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այց կազմակերպելու համար... Չկիսելով հանդերձ նշվածների մոտեցումներն ու աշխատելաոճը շատ դեպքերում, ամեն դեպքում ֆիքսենք մաս-մաս հանձնելու գործում «ժողովրդավարության բաստիոնի» հաղթարշավին խանգարողներին մեկ առ մեկ վերացնում են։
Հաջորդը մեզանից յուրաքանչյուրն է լինելու, անկախ նրանից որ Արցախ, անկախություն, քաղաք կամ ծառ ենք պաշտպանում...»։

Թարմացված․ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:
Նրանք այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ռուս-թուրքական շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանի կամակատար ոստիկանությանը կոչ ենք անում սթափվել, չկատարել հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի հրահանգները և շտապ ազատ արձակել վաղ առավոտից բերման ենթարկված բոլոր հայրենակիցներին»։

Թարմացված․ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ-ում հաստատված «ադրբեջանավարական» ռեժիմը իրականացնում է զանգվածային ձերբակակալություններ «Մարտական եղբայրություն» կոչվող ինչ-որ խմբի բոլոր անդամների նկատմամբ, որոնց մի մասը մեկնել էր Ոսկեպար։

Ըստ ցանցում առկա նախնական վարկածի՝ ձերբակալությունների հիմքն ապօրինի զենք պահելն է, թեև ըստ նույն աղբյուրի՝ խմբի զենքը եղել է օրինական։

Ես վաղուց խզել եմ անձնական կապերս խմբի որոշ անդամների հետ՝ նրանց [նախկինում -?] նիկոլական լինելու պատճառով։ Այնուհանդերձ, «ադրբեջանավարական» ռեժիմի կողմից ռեպրեսիաների ենթարկվող ցանկացած մեկին ես պատրաստ եմ պաշտպանել՝ ուժերիս ներածին չափով։

***

«Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ:
Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։
Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։
Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»։

***

«Մարտական եղբայրություն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Կապից դուրս է նաև Մարտական Եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը։
Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը գնում է Մարտական Եղբայրությունը գործելու հնարավորությունից զրկելու ճանապարհով։
Խմբերով բերման ենթարկելուց զատ, թիրախավորվում են նաև կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների պատասխանատուները։
Չի ստացվելու, մենք կանք ու գնալով շատանալու ենք

***

Վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ «Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։
Մենք դա հասկանում և գիտակցում ենք։
Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,- նշված է տեքստում։

***

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտվանից սկսած ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է, ուղեկցվում է մի շարք հիմնարար ազատությունների ոտնահարումներով և նպատակ է հետապնդում խաթանելու խաղաղ հավաքներ իրականացնելու անձանց իրավունքը։
Ոստիկանական նման պահվածք, երբ հավաքի պոտենցիալ մասնակիցներին տանից են տանում (նախքան հավաքի գնալը) 2018 թվականի ապրիլից ի վեր տեսած չկայինք։
Անկախ հավաքի գաղափարների նկատմամբ վերաբերմունքից` իշխանության հակաժողովրդավարական այսպիսի պահվածքը պետք է դատապարտվի և արժանանա հակազդեցության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее