Տեղեկացրել ենք, որ Կոմիտաս 5ա շենքի բնակիչներն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով և տեղեկացրել կառուցվող շենքի ապօրինությունների մասին:
galatv.am-ի տեսանյութում էլ Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Մուշեղ Սուվարյանն ասել է հետևյալը. «Ամսի քսանվեցին, երբ մեզ գլխավոր ճարտարապետը հրավիրեց իր հետ հանդիպման նստել էինք, որ գայինք որոշակի համաձայնության, այդ ժամանակ մենք չհամաձայնվեցինք իրենց նախագծերին, քանի որ դա մեզ վնաս է տալիս, մեր արևն ու լույսը փակվում է, այդ ժամանակ կառուցապատող Քեշիշ Աբրահամը դուրս է գալիս, ոչ թե միայն մեզ է վիրավորում, այլև բոլորին նա գլխավոր ճարտարապետի ու թաղապետ ներկայությամբ ասում է` թքած ունեմ այս հողի ու ջրի վրա: Բայց դրանից հետո մեր գլխավոր ճարտարապետը և թաղապետը սկսում են այդպիսի մարդկանց հետ աշխատել: Սերժ Սարգսյանը ո՞նց է հանդուրժում, որ այն հողը, որի համար ինքը ևս կռվել է, որևէ մեկը թքած ունենա: Հիմա մենք ազատության մեջ ենք, իրենք են կռվել, արյուն են թափել այս հողի համար, նու Քեշիշ Աբրահամը թքած է ունեցել մեր բոլոր սրբությունների վրա»: