«Իրավունք»-ը `թերթի «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ժամանակին գործնականում ոչ ոք չէր կարողանում գիշերային ժամերին մոտիկ գալ տխրահռչակ Կոմայգուն, ու, առավել ևս, նկարահանել, թե ինչպիսի ավտոմեքենաներ են այդտեղ մոտենում՝ տրանսվիստիտ մարմնավաճառ վերցնելու, քանի որ ամենայն աչալրջությամբ նման բան չէին թողնում ոստիկանները։
Սակայն լրատվական կայքերում արդեն հայտնվել են տեսակադրեր, թե ինչպես շատ թանկարժեք ավտոմեքենաներ են այդտեղ մոտենում, ու նաև ասվում է, որ դրանց տերերը ազդեցիկ պաշտոնյաներ են ու մեծահարուստներ։ Ճիշտ է, առայժմ տեսակադրերում պետհամարանիշները քողարկված են, սակայն առաջիկայում, թերևս, նաև ռեալ պետհամարանիշներ հայտնվեն դաշտում և «երկնագույն սկանդալներ» պայթեն։
Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի՝ ոչ թե լրագրողներն են այդ նկարահանումներն արել, այլ որոշ ուժային կառույցներ, օպերատիվ նկարահանումների արտահոսք են կազմակերպել՝ նպատակ ունենալով հարցերը լուծել որոշակի գենդերներին պատկանող որոշակի պաշտոնատար անձանց դեմ»։