Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ «Որ ճանապարհը փակեցիր, ի՞նչ ա փոխվելու, հավաքվեք մի տեղ, մարզպետը գա, ձեզ հետ խոսի»,- ասաց ոստիկանության գնդապետը՝ բնակիչներին։ «Կբարձրանա, մեքենայի վրա կկանգնի, կխոսի հետներս, չենք բացելու ճանապարհը, էս ճանապարհը Նիկոլն ա փակել, ոչ թե մենք»,- արձագանքեցին բնակիչները։ *** Կիրանցում մարդիկ շարունակում են փակ պահել ճանապարհը: Նրանց հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչը առաջարկեց` գնալ գյուղապետարանում հանգիստ նստել, խոսել: Գյուղացիները կտրականապես դեմ արտահայտվեցին: Հաջորդիվ նա առաջարկեց զանգել, որ մարզպետը գա, նրա հետ խոսեն: «Թող մարզպետը գա, բայց եթե հանկարծ էլի փոխհատուցում առաջարկեց, էս զոնտիկը կլխովը դեմ տալ»,- ասած զայրացած կանանցից մեկը, ում տունն իշխանությունը ցանկանում է տալ Ադրբեջանին: *** |
«Ժողովո՛ւրդ, ասեք՝ ի՞նչ եմ անում, ուզում եմ հրաժարական տալ, ես սկզբից մինչև վերջ ձեզ հետ եմ»,- դիմելով կիրանցցիներին՝ ասաց վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ «Եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,- վարչական ղեկավարին պատասխանեց համագյուղացին։ *** |
Երեկ վարչապետի աշխատակազմից, որպես Կիրանցի համար «նպաստավոր լուր» հայտնել էին, թե 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել, կվերադարձվեն գյուղին: Բնակիչները, անդրադառնալով այդ լուրին, ասել են․ «Սոցցանցերում տարածում են, թե իբր 25 հա հողատարածք է Կիրանցին վերադարձվել։ Էդ 25 հեկտար հողատարածքն ականապատ տարածք ա, որը, այսպես թե այնպես, մեր հսկողության տակ ա եղել, էդ ո՞նց վերադարձրեցին մեզ»։ *** |
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ վատ վիճակ է Տավուշում։ Կիրանցցիներին ԱԱԾ-ն փոխհատուցում է առաջարկում։ Մարդիկ չեն համաձայնվում։ Կիրանցցիները նորից փողոց են փակել։ *** |
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը. նրանք դժգոհ են սահմանազատման արդյունքներից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet