▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

***

Այսօր Կիրանցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում է ունեցել բնակիչների։ «Եկել էր հերթական անգամ համոզեր, փոխհատուցում առաջարկեր։ Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց»,-ասում է հանդիպման ներկա կիրաննցցին։ «Թե՛ կամուրջը, թե բնակելի տներից, թե՛ մեր հողերը՝ 65 հա վարելահող, մնում են ադրբեջանական կողմում»,-ասում են բնակիչները։

***

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։

Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հատվածում կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել։
«ArmeniaSputnik»–ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները կանգնեցնում են դեպի Տավուշի մարզ ընթացող մեքենաներն ու հարցնում` կոնկրետ ուր են գնում։ Հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաներն անարգել անցնում են անցակետը, նրանց հարցեր չեն տալիս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее