▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինն ապրում է ցավազրկողներով, վիրահատության կարիք ունի, սակայն գումար չունեն

Չնայած իր երիտասարդ տարիքին, տիկին Մանիկը մի շարք հիվանդությունների պատճառով արդեն ծերացած տեսք ունի: Կինն ապրում է սահմանամերձ գոտում՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Այժմ կարիք ունի միոմայի վիրահատության, որի համար ընտանիքը չունի նվազագույն միջոցներ իսկ:

Թվում է, թե խնդիրը մեծ չէ, բայց դիմում-խնդրանքները տարբեր իրավասու մարմիններին, մնացել են անպատասխան: Թղթավարական քաշքշուկը նրան բերել է Երևան, որտեղ նշվել է վիրահատական միջամտության խիստ անհրաժեշտությունը: Կինն այժմ ցավազրկողների շնորհիվ է ապրում:

Իսկ վիրահատության արժեքը չորս հարյուր հազար դրամ է: Խնդրում եմ, օգնենք, քանզի նա ու իր նմանները նաև սահման պահողներ են : Դստեր՝ Աստղիկ Դավթյանի /Davtyan Astghik/ անունով Areximbank-ում բացվել է հաշվեհամար՝ 2380031672990100 
կան նաև հեռախոսահամարներ՝094 91 37 70 , 077 07 32 75

Զար Տելանյան Դիլանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее