Վյետնամում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Կինը երկվորյակ երեխաներ է ունեցել, սակայն տարբեր հայրերից։ Երեխաներին ԴՆԹ թեստի են ուղարկել այն բանից հետո, երբ տեսել են, որ նրանք չափազանց տարբեր արտաքին ունեն։
Երեխաներից մեկը, օրինակ, խիտ ու գանգուր մազեր ուներ, մյուսը՝ բարակ եւ ուղիղ։ Անալիզը ցույց է տվել, որ երեխաների հայրերը տարբեր են, ինչը ողջ աշխարհում բացառիկ դեպքերի շարքից է։ Մասնագետներն ասում են, որ նման բան հնարավոր է տեղի ունենա, եթե կնոջ ձվաբջիջները միանգամից երկու տարբեր տղամարդկանցից են բեղմնավորվում։
Համաձայն ԴՆԹ-ի արդյունքների՝ երեխաներից մեկը կնոջ ամուսնուց է, մյուսը՝ սիրեկանից։ Նա նույն օրվա մեջ երկուսի հետ էլ սեռահարաբերություն է ունեցել եւ երկուսից էլ հղիացել։ Այժմ փոքրիկները 2 տարեկան են։ Նրանք ծնվել են նույն օրը՝ մի քանի րոպեի տարբերությամբ։
Աղբյուրը` Past.am