▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը, ամուսնուն ցավ պատճառելու համար, սպանել է իրենց երկու դուստրերին

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ողբերգական դեպք է գրանցվել. մայրը սպանել է իր երկու դուստրերին: Բանն այն է, որ 42-ամյա Քրիսթի Շիթսը բարկացած է եղել դուստրերից մեկին ամուսնացնելու սպասումից և ամուսնուն  ցավ պատճառելու նպատակով նրա ներկայությամբ հրազենով սպանել է աղջիկներին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ աղջիկներից մեկը՝ 22-ամյա Թեյլորը, պետք է ամուսնանանր մի քանի օրից.

Դեպքի վայրից 911-ում ստացած զանգերի արձանագրությունների համաձայն՝ աղջիկները խնդրել են մորը չգնալ այդ քայլին, չսպանել իրենց.

«Խնդրում եմ: Ներիր ինձ»,- ասել է 17-ամյա Մէդիսոն Շիթսը, ով իր հեռախոսով փրկարարներ է կանչել և ով սպանվել է տնից դուրս, երբ փորձել է փախչել: Մայրը հետապնդել է ու կրակել նրա վրա: Դրանից հետո Քրիսթին վերադարձել է տուն և մեկ կրակոց ևս արձակել մյուս դստեր՝ 22-ամյա Թեյլորին՝ թիկունքից:

Տեղեկացնենք, որ 42-ամյա Քրիսթին սպանվել է ոստիկանների կողմից:

Ի դեպ՝ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է Քրիսթի Շիթսի՝ նախկինում արված գրառումներից մեկը, որը վերաբերել է իր աղջիկներին.

«Հիանալի, քաղցր, քնքուշ, բարի, գեղեցիկ, գրագետ աղջիկներ: Ես սիրում ու գնահատում եմ ձեզ երկուսիդ այնքան, որ դուք չեք կարող պատկերացնել»,- գրել է Քրիսթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее