▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին, ով սպառնացել և խաբեության զոհ է դարձրել խնձորեսկցիներին. գյուղացիները վրդովված են

Ըստ Asekose.am-ի ընթերցողներից մեկի` Սյունիքի մարզի Խնձորեսկ  գյուղում Մարինե Մելիքյանը խաբեություններ է իրականացրել, որոնց  զոհն են  դարձել նույն գյուղի մի շարք բնակիչներ:  Նամակը մակագրված է որպես անպատիժ երևույթ, սակայն ընթերցողը խնդրել է իր անունը չհրապարակել` վախենալով սպառնալիքներից և ճնշումներից: Նամակում մասնավորապես նշվում է հետևյալը.

«Մարինե Հայկի Մելիքյանը 2014թ. Գորիսի  տարբեր վարկային կազմակերպություններից ` իր  ընտանիքի անդամներով հանդերձ  /ամուսին , սկեսուր , տեգրոջ կին/  վերցրել  է   գյուղատնտեսական  վարկեր: Այսքանով չբավարարվելով` Մարինե Մելիքյանն իր այս սև գործին   ներգրավվել  է նաև համայնքի բնակիչներին և նրանց վստահությունը  չարաշահելով`  վերցրել է մոտ 120000 /հարյուր քսան հազար/ ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ:  2015թ  մայիսին Մարինե |Մելիքյանը դիմել է փախուստի  և  մինչ  այժմ բնակվում Է  Երևանում»: 

Բնակիչների բողոքով հարուցվել է քրեական գործ`ՀՀ  օրենսգրքի  խաբեություն,  հափշտակում, շորթում խոշոր չափերի  համապատասխան հոդվածներով: Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը Մարինե  Մելիքյանին ճանաչել է մեղավոր և  դատապարտել 5 տարի 9 ամիս ժամկետով:  Այս պահին դատավարական փուլն ընթացքի մեջ է, իսկ Մելիքյանը դատարանում  տվել է ինքնախոստովանական  ցուցմունք:   Հավելենք, որ ներկայումս Մարինե Մելիքյանը գտնվում է ազատության մեջ:

Ըստ տեղեկության`Մարինե Մելիքյանը Խնձորեսկի Գիլավյան  ընտանիքի հարսն էր: Վերջիններս  հրաժարվել են նաև  իրենց  վերցրած  վարկերից և չեն վճարում, թեպետ ֆինանսական խնդիրներ չունեն:

 «Մոտ 50 մարդ տուժել է այս ընտանիքի գործունեությունից: ԴԱՀԿ ծառայությունն ըստ  օրենքի բռնագանձում է տուժողների  անշարժ և շարժական գույքը, ծերության    ողորմելի  կենսաթոշակը և  ուսուցչի  չնչին աշխատավարձը:  Ահա  և  մեր  արդար, անկախ Հայաստանը, որտեղ  չի  գործում օրենքը, գործում է ուժը, փողը: Անկախ երկիր, որտեղ  մաքառում է Հայը»,-նշել է նամակագիրը:

Այս նույն խնդրով նամակագիրը նաև դիմել է վարչապետին և գլխավոր դատախազին: Նամակները ներկայացնում ենք ստորև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее