Կհայտնվեն նշաններ՝ մի կողմում գրած կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․․․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը տավուշցիների կողքին է։
«Որտեղով անցնում է սահմանը՝ թող անցնի, մեզ համար կարևորը իրավական հիմքն է, որովհետև այդ անցման կետը Հայաստանի ինքնիշխանության հիմքն է»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է՝ կարող ենք բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցենք նոր ճանապարհ»։
«Եթե կպարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա է հայտնվում կամ սահմանագծից այն կողմ է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք, նրանց կողքին, թիկունքին չլինենք ու նրանց հարցերը չլուծենք այն տարբերակով, որ նրանք իսկապես զգան, որ կառավարությունն իրենց կողքին է»,- նշել է Փաշինյանը։
Դիտեք նաև՝
***
Տավուշից լրագրողները հայտնում են՝ թեև նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է այցելի Տավուշ՝ հանդիպելու բանակիչների հետ, սակայն հանդիպումը չեղարկվել է։ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է Երևանում ընդունել Տավուշի գյուղերի վարչական ղեկավարներին։ Այս պահին լրագրողները շարժվում են Ոսկեպար, որտեղ, բնակիչների տեղեկություններով, վերսկսվել են ականազերծման աշխատանքները։ |