Օգտատեր Արման Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկա պատմեմ այսօրվա հերթական «բեսպրեդելի» մասին։ Այսօր առավոտյան պարեկները կանգնեցնում են ընկերոջս մեքենան, ով փողոցով երթևեկելուց նկատելով ինձ ձայնային ազդանշան էր տվել։ Բայց հետո պարզվեց, որ խնդիրը ազդանշանը չէր, այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով։ Դիտեք նաև՝ |
«Կգնաս, Արցախիդ հրապարակում սիգնալ կտաս»․ պարեկը՝ արցախցուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet