▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍՆ-ից հորդորել են դպրոցների փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել և թողնել զինանշանն ու դրոշը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել  դպրոցներ՝ պահանջելով  հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որևէ զրույց, հիշատակում չանել և հեռացնել փառքի անկյունները։ 

Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել` ԿԳՄՍՆ-ից հորդորել են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել և միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը` կից գրությամբ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իշխանությունները, փաստորեն, հիշատակի արժանի չեն համարում հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին։ 

Գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ, ասում են՝ որոշ տնօրեններ ընկրկում են, ամաչում են այդ ապազգային որոշումն ինքնակամ կատարել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее