▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կեղծավոր մարդկանցից ուղղակի պետք է հեռանալ, ջնջեք բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմակներ դնել». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Նա նշել է, որ կյանքի որոշակի շրջանում սկսել է նույն կերպ պատասխանել չարությանն ու կեղծավորությանը, սակայն հասկացել է, որ չարությանը պետք է պատասխանել բարությամբ։

«Յուրաքանչյուրս ունենք մեր թերությունները։ Որեւէ մեկս իդեալական չէ։ Ես կարծում եմ, որ կան հոգեւոր մարդիկ, որոնք ունակ են մտածելու բարձրի մասին։ Յուրաքանչյուր մարդ ամեն օր պետք է աշխատի իր վրա։ Նա, ով կյանքում հարվածներ չի ստացել եւ անկումներ չի ունեցել, չի ապրել։ Կյանքիս մի էտապում ես սկսեցի նույն կերպ պատասխանել չարությանն ու կեղծավորությանը։

Հիմա, գտնելով ներդաշնակություն ինքս ինձ հետ, ես հասկացա, որ չարությանը պետք է պատասխանել բարությամբ, ահա մարդու իրական պատիժը։ Կեղծավոր մարդկանցից ուղղակի պետք է հեռանալ, ջնջեք բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմակներ դնել։

Առհասարակ, ամենը, ինչ լինում է կյանքում, ոչ թե սխալներ են, այլ դասեր։ Մենք եզրակացություններ ենք անում եւ որոշում՝ ինչը պահել սրտում։ Արդեն 10 օր է՝ սկսել եմ անել վարժություններ, որոնք թույլ չեն տալիս տխրել եւ օգնում են ցանկացած բարդ իրավիճակում ժպտալ»,- գրել է Լիլիթը՝ ներկայացնելով նաեւ իր հոգեւոր վերափոխման գաղտնիքները։

Դիտեք նաև՝ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее