▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի բակերից մեկում խաղահրապարակը փոխարինվում է հյուրանոցային համալիրով

shamshyan.com-ը գրում է, որ  Կենտրոն վարչական շրջանում իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել երեխաները:

Ինչպես Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի բակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները Երևանի քաղաքապետից պահանջում են խաղահրապարակ, այն դեպքում, երբ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ նշված բակում, որը բազմաբնակարանային շենքերով է շրջապատված, խաղահրապարակը կվերանորոգվի:

Օրերս բնակիչներն անակնկալի են եկել, երբ ինչ-որ շինարարներ, ովքեր ներկայացնում են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն, հայտնվել են բակում և պատրաստվում են խաղահրապարակի տեղում, եթե այն իհարկե կարելի է անվանել խաղահրապարակ, որը դեռ ԽՍՀՄ տարիներից ենթակայան է եղել (կատելնի), պետք է կառուցեն 6 հարկանի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր: Այս պահին բակում է նաև շենքի կառուցման համար հանդես եկող պատասխանատուն, ով հայտարարում է, որ 207 քառակուսի մետր սեփականության իրավունքով տարածք ունի և շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունի Երևանի քաղաքապետարանի կողմից և իր գործողությունները օրինական են: 

 

Մանրամասներն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее