▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնական բանկը կոչ է անում «մի հատ զգալ ինչ է կատարվում դոլարի կուրսի հետ»

Հասարակությունը չի գնահատում արժեզրկված դոլարըArmComedy-ն գրում է. Կենտրոնականը բանկը խրախուսում է լրագրողներին և հանրությանը մի պահ ուշադրություն դարձնել դոլարի ընկած կուրսին: Բանկը պահանջում է, որ հանրային արձագանք լինի ոչ միայն բարձրացող դոլարի ժամանակ, այլև հակառակ դեպքում:

«Մի հատ հասկանանք ինչ է կատարվում` դոլարը տուզիկի նման սկել է, հասել է 470-ականեր: Եթե կես դրամ բարձրանում է, ապա ամբողջ երկիրը ահազանգում է, իսկ երբ կարողանում ենք զգալիորեն սկացնել կուրսը կարծես բոլորը անտարբեր են», – վրդովվում է ԿԲ-ն:

Ըստ ԿԲ-ի ղեկավարության հանրությունը ազնիվ չէ իր անտարբերության մեջ. «Դե իհարկե, հենց մի թեթև դոլարը թանկացավ, բոլորը ասում էին, որ մենք վատ ենք աշխատում, իսկ հիմա երբ բոլորի աչքի առաջ դոլարը դարձրել են չոլի… մի խոսքով` իջեցրել ենք կուրսը, դա ոչ մեկին չի հետաքրքրում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее