▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանիների «սիրահարը»․ Ծառուկյանը սպանել է կենդանիներին և գլուխները կախել տանը

ԲՀԿ առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, պարզվում է, նախասիրություն ունի՝ որսալ վայրի կենդանիների և նրանց գլուխները կախել իր տան պատերից։

ՖակտորTV-ն է գրում ու հավելում․ «Նրա շքեղ առանձնատուն այցելած բլոգերն է տարածել  ներկայացվող տեսանյութը․ Ծառուկյանի առանձնատան սրահներից մեկի պատերին բազմաթիվ եղջերուների և քարայծերի գլուխներ են, հատակին՝ գորշ արջի մորթիներ։ Մինչ բլոգերն իր հիացմունքն է հայտնում իր տեսածի առնչությամբ, Ծառուկյանը հպարտորեն խոստովանում է՝ կենդանիներին անձամբ է սպանում։ Կենդանասեր, «Դինգո» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը Գագիկ Ծառուկյանի առանձնատանը նկարահանված տեսանյութից եզրակացնում է՝ գլխատվել են նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Ուշագրավ է, որ Ծառուկյանը մի կողմից որսով է զբաղվում և սպանված կենդանիների գլուխների հավաքածու ունի, մյուս կողմից՝ սեփական կենդանաբանական այգին։ Նույն տեսանյութում երևում են կադրեր, թե ինչպես է Ծառուկյանին այցելած բլոգերը զվարճանում՝ փայտով խփելով կոկորդիլոսին։

Ծառուկյանի կենդանաբանական այգում կան այլ կենդանիներ ևս՝ առյուծներ, սպիտակ վագրեր, կապիկներ։ Եթե նախկին պատգամավոր-գործարարը ներկայանում է որպես կենդանասեր և սեփական տան բակում գիշատիչներ պահելը կարող է բացատրվել այս տրամաբանությամբ, ապա անբացատրելի է՝ կենդանասերն ինչպե՞ս կարող է գլխատել այլ կենդանիների և խրտվիլակները ցուցադրել։

Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի կենդանասպանությունը հայտնվել է նաև իրավապահների ուշադրության կենտրոնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее