▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանամ ծանոթանալ Եղիշեի հետ. Գուրգեն Դաբաղյան

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ ԱնդրենԳարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար: Նրանցից շատերն այն կարծիքն էին հայտնում, որ նմանատիպ պահվածքով ժյուրիի անդամները ծաղրում էին նաև Գուրգեն Դաբաղյանի երգացանկն ու երաժշտական ոճը: 

Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսել է Գուրգեն Դաբաղյանի հետ: Այն նկատառմանը, թե ի՞նչ է կարծում, արդյոք ժյուրին, ըստ շատերի կասկածների,  ենթատեքստով իրեն էր ծաղրում կամ հեգնում, պատասխանեց.

«Իհարկե, ես չեմ կարծում, թե ինձ ծաղրել են. Նման ենթատեքստ չկա ու չի էլ կարող լինել, սա ասում եմ` ճանաչելով ժյուրիի անդամներին, նաեւ իմանալով մեր փոխադարձ սերն ու հարգանքը»:

Խոսելով Եղիշեի ելույթի ժամանակ Գարիկի կողմից արված արտահայտություններից, Գուրգենը նշեց.

«Այդ երգն իրականում Գարիկի սիրած երգերից է: Նա շատ լավ է վերաբերվում թե ինձ, թե իմ երգացանկին: Անգամ անձամբ նշեց, որ «Վիտամին ակումբի» անձնակազմով պարել են այդ երգի ներքո: Ինքս էլ մի անգամ ներկա եմ եղել «Վիտամին ակումբի» ելույթներից մեկին, որտեղ երգելով այդ երգը, վիտամինցիները շատ ուրախ պարում էին: Այնպես որ, նրանց վերաբերմունքն ինձ համար սրտանց ուրախություն էր, այլ ոչ թե հեգնանք»: 

Ի դեպ` Գուրգեն Դաբաղյանը նշեց, որ ուրախ կլինի ծանոթանալ Եղիշեի հետ.

 «Եթե Եղիշեի կողմից ցանկություն լինի, սիրով կցանկանամ ծանոթանալ նրա հետ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее