Վիվառոն պոկերի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով և օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստանալու մասնակցել Պոկերի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին:
Եվ այսպես, հուլիսի 29-ին «Կովկաս» համալիր էին ժամանել վեց ուժեղագույն թիմերը՝ բաղկացած 3 խաղացողներից, որոնք միմյանց հետ, արդեն նույն սեղանի դիմաց խաղալով, որոշելու էին լավագույններին:
Նշենք, որ ՎիվառոնՄիջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել էր պոկերին, որը բաշխվելու էր մասնակիցների միջև՝ ըստ հավաքած միավորների: Իսկ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:
Կովկաս համալիրում եզրափակիչ մրցաշարն իսկապես անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում, ընդմիջվեցհյուրասիրությամբ և միայն ուշ երեկոյան հայտնի դարձան հաղթողները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ դրամական մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ:
1-ին տեղ - «Աջափնյակ» (թիմի անդամներ՝ Գևորգ Սիմոնյան, Միքայել Սաղյան, Հրանտ Նավասարդյան) - 1,200,000 դրամ:
2-րդ տեղ - «Մասիվ 1-2» (թիմի անդամներ՝ Դավիթ Խուրշուդյան, Հայկ Հակոբյան, Գրիգոր Գրիգորյան) – 600,000 դրամ:
3-րդ տեղ - «Գյումրի» (թիմի անդամներ՝Աղաս Մարկոսյան, Արամ Հարությունյան, Աշոտ կարապետյան) – 450,000 դրամ:
4-ից 6-րդ տեղերը գրավեցին «G Team», «HoldThem» և «HaLaLa» թիմերը՝ ստանալով համապատասխանաբար 360.000, 240.000 և 150.000 դրամ մրցանակներ:
Գումարները թիմերի անդամների միջևբաշխվել են՝ ըստ վաստակած միավորների և արդեն փոխանցվել են իրենց Վիվառո հաշիվների վրա:
Շնորհավորում ենք մասնակիցներին խոշոր շահումների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:
Ավելացնենք, որ առաջիկայում նախատեսվում է մտավոր խաղերի միջմարզային ևս երկու առաջնություն: Օգոստոսի 13-ին Գյումրիում տեղի կունենա Բլոտի, իսկ օգոստոսի 27-28-ին Վանաձորում՝ Նարդու միջմարզային գավաթի եզրափակիչ փուլի խաղերը: