Հայաստանի վարչապետներից շատերն են կախարդական փայտիկ ուզել…
Հիշենք.
Տիգրան Սարգսյան.
«Ես կախարդական փայտիկ չունեմ». 29.08.2011
Հովիկ Աբրահամյան.
«Մենք կախարդական փայտիկ չունենք». 28.10.2014
Կարեն Կարապետյան.
«Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա». 14.09.2016
Կախարդական փայտիկին՝ Կարեն Կարապետյանի կողմից անդրադարձը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում:
Մկրտիչ Կարապետյանն, օրինակ, գրել է.
«Երկու-երեք տարին մեկ ինչ-որ մարդիկ ամենաբարձր ամբիոններից ինչ-որ փայտիկ են ուզում, գտեք, տվեք, մենք էլ պրծնենք, իրանք էլ», որին մեկ այլ օգտատեր արձագանքել է. «Ասում էն՝ կա էդ փայտիկը, բայց հազիվ մեզ հերիքի. Դուք հույս չունենաք»:
Անուշ Սեդրակյանի արձագանքն ավելի կոշտ էր՝ չնայած նաև հումորային. «Կառավարությունում էսքան գերան կա, ընկած փայտիկ եք ման գալիս»:
«Թերևս թքեցինք կախարդական փայտիկին...»,-գրել է Առաքել Սեմիրջյանը, որին ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր հետևյալն է պատասխանել՝ «Եվ շատ վաղուց, երբ ազգովի ընկած տղամարդ էինք փնտրում»:
Մկրտիչ Իսրայելյանն էլ, արձագանքելով վարչապետի այսօրվա հրահանգին, գրել է. «Էս կարող է կախարդական փայտիկը վերջապես գտան ....Վարչապետ Կարեն Կարապետյանն իրավասու մարմիններին հանձնարարել է աշխատանք տանել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ»:
Ծաղկաքաղեց Ա.Գ.-ն