Գարեգին Միսկարյան
-Ծո իմացա՞ր աշխարհով մեկ խայտառակ էղանք:
-Ի՞նչ է էղել օր, ապ ջան
-Բա չիմացա՞ր, կըսեն օր մամառոզաները էդ Հռոմի Պապու հեդեվից լարել են:
-Ծո դու օյին չե՞ս։ Ըդիկ մամառոզաները չեն` պապարացիներն են:
Կատակեն'գը գյումրեցիք
Արա Մաթևոսյան
Էգուց կերթա պապը, ու կմնանք մենք մեր՝
- 800-ական հեկտարներով.
- 5 և 2 տարածքներով.
- մատաղացու 18 տարեկան ջիվան զավակներով.
- կորզվող հանքերով.
- Ամուլսարով.
- իրարակեր ու ազգակեր կուսակցություններով.
- գայլաերախ օլիգարխներով.
- եղկելի տերտերներով.
- բանտարկված հերոսներով.
- ստոր ու խուլիգան դավաճաններով:
Շնորհակալություն քեզ, պապ, 2- օրյա էյֆորիայի համար:
Տնաշենը երկու օրով գնումա Հայաստան, ասումա ինձ համար աղոթեք, բա մեր ջանը քա՞ր ա…
Արամ Մանուկյան
Մլիցեքն իրականացնում են 《Հռոմի Պապը հանկարծ չիմանա》օպերացիան:
-Ակտիվիստ ե՞ս, գնացիր քաղմաս: Էս վիճակնա հիմա Օպերայի մոտերը:
Հռոմի Պապ ջան ինձ էլ հետդ տար էլի ))):
Լալա Մանուկյան
Պատկերացնում եմ,թե ոնց են խառնվել իրար, չգիտեն ծերանոցը վերանորոգեն, տատիկ-պապիկներին լողացնեն, մաքուր հագցնեն, թե որ մեկը անեն........
VIP հյուրանոցը մնաց փշալարից կախված )))))
Բայց ի՜նչ լավ մարդ ա էս Պապը )))))
Վահրամ Օհանջանյան
Հռոմի պապի այցից ոգևորված, ՀՀԿ-ի տատիկը լրագրողներին ու իշխանավորներին խնդրել է, որ այսուհետև իրեն էլ կոչեն «Երևանի տատ» ու մի տատոմոբիլ էլ իրեն հատկացնեն:
Ավո Գ Բողոսյան
Պապը երեկ քաղաքի միջէն անցած պահին կը հարցնէ հայ թարգմանիչին:
- Քաղաքը դատարկ կերեւայ, ուր՞ են բազմութիւնները :
-Գիտես, Պապ- ամառնային սեզոնի սեմին ենք ու առայժըմ ժողովուրդի 75 տոկոսը աշխարհով մէկ զբոսաշրջիկութեան գացած է :
Վահրամ Օհանջանյան
Ասում են, երեկ երեկոյան, քնելուց առաջ Հռոմի պապը արտասանել է Միսակ Մեծարենցի. «Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն»...
Նյութի աղբյուրը` hraparak.am