Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ է։ Լուսանկարին կից նա հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով հոր տարեդարձը։
«Ծնունդդ շնորհավոր, ՊԱՊ: Այստեղ իմ 16-ամյակն է, և հենց այդ օրը նա ինձ նվիրեց իմ առաջին ավտոմեքենան: Ես այնքան շատ եմ ուզում, որ դու հիմա այստեղ լինես, որպեսզի ավելի շատ հիշողություններ ունենայինք: Մենք բոլորս կարոտում ենք քեզ ու նշում քո ծննդյան օրը»: