Որքան հասկանում եմ, բացի կարմիրով գծանշված տեղից փողոցի այլ հատվածում մեքենայի կանգառն արգելվում է, և դրա խախտումը պատժվում է 5000 դրամ տուգանքով: Միայն թե չեմ հասկանում՝ այդ գաղափարի «պապաները» հաշվի՞ են առել, թե որքան մեքենա կա մայրաքաղաքում, նաև օրական որքան է ներս մտնում դրսից: Եվ ինչ-որ ձևով հաշվարկե՞լ են, թե որքան գծանշված տարածք է հարկավոր նման քանակի մեքենաների կանգառներն ապահովելու համար: Թե՞ ուղղակի որոշել են փող աշխատել՝ ինչ-որ «Parking city» կոչված ընկերություն գրանցելով… Էս մարդկանց փող աշխատելու մարմաջը իսկապես չափ ու սահման չի ճանաչում… Էլ չեմ ասում, որ հանրային տարածքների հաշվին կրկին «ղայդին տղերքն» են փող աշխատում՝ արագաչափերի տեղադրման ոգով…
Վախթանգ Սիրադեղյանի գրառումը
Ֆեյսբուք