Լուսանկարում, որն Asekose.am-ի թղթակիցն արել է Իտալիա այցելության օրերին, Մխիթարյան միաբանության աբբաներից մեկն է, որին Սուրբ Ղազար այցելող հայաստանցի զբոսաշրջիկները նմանեցնում են սիրված դերասան ու հումորիստ Հայկ Մարությանին` Կարգին Հայկոյին:
Մխիթարյան միաբանության վարդապետները պատմում էին, որ Հայաստանից Սուրբ Ղազար այցելած զբոսաշրջիկներից շատերը երկար զննում են այս նկարը, ապա զգուշորեն հարցնում թանգարանի աշխատակցին` սա մեր Կարգին Հայկո՞ն է: Որոշներն էլ նկարը տեսնելով միանգամից ու վստահաբար էին արտահայտվում ` Կարգին սերիալի Հայկոն է:
Ասում են, որ Հայկ Մարությանի «նմանակ» աբբահոր նկարն առիթ է դարձել, որ սուրբ Ղազարում սկսեն համացանցում փնտրել ու հաճախակի դիտել Կարգին սերիալը: