▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր ուղերձներ Հանրապետության հրապարակից

Կարևոր ուղերձներ Հանրապետության հրապարակից․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

***

***

***

«Երեկ 3-4 տասնյակ անձինք, որ մասնակցում էին անհնազանդության ակցիաներին, բերման են ենթարկվել, նրանց ծեծել են, նրանց վնասվածքներ են պատճառել: Պիտի խնդրեմ, որ նրանք անպայման բեմ բարձրանան:

Երեկ նաև մեր հերոսի մայր տիկին Գոհարին են քաշքշել: Սա մեր ամոթն է ուղղակի: Մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին և հատկապես` մեր շատ սիրելի հայրենիքի մորը` Գոհարին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանն ու բեմ հրավիրեց երեկ բերման ենթարկվածներին:

***

***

Մատենադարանի դիմացից մեկնարկած երիտասարդական երթը հասավ հրապարակ, և մեկնարկեց հանրահավաքը, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը:

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, որին հաջորդեց տերունական աղոթքը:

***

 Հանրապետության հրապարակի բեմում են նահատակ զինվորների ծնողները:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր բեմում և բեմի շուրջը հերոսածին հայրերն ու մայրերն են, որոնց «մենք կոչված ենք ոչ թե քաշքշելու, այլ նրանց առջև ծնկի գալու, ձեռքերը համբուրելու և նրանց օրհնությունը հայցելու»:

***

«Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալույծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել բացարձակ անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին: Աղոթում և մաղթում ենք, որ նրանք գտնվեն և տուն վերադառնան: Նրանց թվում է նաև իմ հոգեզավակը` Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարություն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»,- հրապարակում, իր երախտիքի խոսքը հղելով պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին, նշեց Բագրատ Սրբազանը:

***

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее