▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարենս երազիս ասել է` ով է իրեն սպանել». սպանված Կարեն Եսայանի մայր

Aravot.am-ը գրում է, որ նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը`Անահիտ Իսկանդարյանը, շարունակում է մնալ այն համոզմանը, որ իր որդուն սպանել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, ով ևս ցանկացել է ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր`Մանյայի հետ:

Այսօր Aravot.am- հետ զրույցում Անահիտ Իսկանդարյանը անդրադարձել է ամբաստանյալի մոր այն հայտարարությանը, թե Կարեն Եսայանին սպանել է ոչ թե իր որդին, այլ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը:

- Ինչո՞ւ հրաժարվեցիք ներկայանալ դատական նիստերին, կա՞ որևէ պատճառ դատարան չգալու:

-Պատճառն այն է, որ առողջականս թույլ չի տալիս մասնակցեմ դատերին, դատարանի դահլիճը վերածվել է շոուների դահլիճի, դրա համար չկարողացա մասնակցել: Վերջին անգամ շատ վատ վիճակով տուն եկա, շտապօգնության մեքենայով ինձ բերեցին:

- Փաստորեն Ձեզ չի գոհացնո՞ւմ դատական պրոցեսի ընթացքը:

- Ինձ ոչ մի բան էլ չի գոհացնում, կշարունակեի լռել ու չխոսել, եթե վերջին շրջանում մարդասպանի ծնողների ու հատկապես փաստաբան Լուսինե Սահակյանի անսանձ պահվածքը, լրագրողներին ստով կերակրելու չափն անցնող դրսևորումները միտված չլինեին ապակողմնորոշելու դատարանին ու հանրությանը: Դատը փորձում են խճճել` նոր քննություն ու փորձաքննություն պահանջելով: Հարց է առաջանում` ինչի՞ համար, նախկին փաստե՞րն են հերքվել, որ հիմա էլ նոր փորձաքննություն են պահանջում: Ամեն ինչ արվում է, որ դատը ձգձգվի, դիտավորյալ մոռացության են տրվում նախաքննական փաստերը`ավտոլվացման կետի տեսանկարահանումները, դրա զգեստի վրայի արյան հետքերի առկայությունը, Ցողամարգ գյուղում հայտնաբերված զենքը, փախուստը Բավրա:

Ի դեպ, սրա օգնականը մայրն է եղել, փաստաբանը միտումնավոր շեղում է դատապրոցեսը` նշելով, որ դրա կոշիկների վրա պետք է լինի ոչ թե «Մայր Հայաստանի», այլ ավտոլվացման կետի տարածքի փոշին, հարց է առաջանում` իսկ ի՞նչ գործ ունի մարդասպանի կոշիկի վրա «Մայր Հայաստանի» տարածքի փոշին, այն վայրի, որտեղ գտել են Կարենիս: Սա նշանակում է, որ փաստաբան Լուսինեն մանիպուլյացիայի է ենթարկում փաստերը: Իսկ մարդասպանը սպառնում` դուրս կգամ, բոլորիդ կսպանեմ կամ մատները, ուղղելով հյուսիս ու հարավ, ասում է`չգիտեմ ինչի՞ համար եմ ստեղ, թողեք տուն գնամ, այսինքն` մարդ սպանելը նրա համար սովորական մի բան է: Վերջին դատը հեռուստացույցով նայեցի, սվիտերը, որ իր հագին է եղել , կրակոցի արգասիքները, որ կան, փորձաքննությունով հաստատվել է, որ էդ սվիտերը պատկանում է Հարություն Սարգսյանին: Եվ էդ փորձաքննությունը արվել է քրտինքի միջոցով, յուրաքանչյուր մարդ ունի իր քրտինքի յուրահատուկ հոտը, ոնց որ մատնահետքներն են տարբեր, էդպես էլ քրտինքի հոտը: Դա պատկանում է Հարություն Սարգսյանին, դա ապացուցված է, իսկ Լուսինե Սահակյանը շեղում է էդ ամեն ինչը: Ամեն անգամ, երբ ներս են բերում ոճրագործին, նա հիացած միայն նայում է Հարություն Սարգսյանին, նրան հետաքրքիր չէ դատը, ինչո՞վ է հիացած, դրա կատարած արարքո՞վ, ինչո՞վ բացատրեմ փաստաբանի հիացմունքը, չգիտեմ: 

 

Առավել մանրամասն` ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее