Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետ, իրավաբանԿարեն Վարդանյանին սպանել են, իսկ դին թաքցրել ավտոտնակում: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ես արդեն մի քանի օր խորին համոզմունք ունեի, որ Կարեն Վարդանյանին սպանել են: Երեկ իմ այդ կասկծը հաստտվեց: Կներեք, որ չէի հրապարակում: Դա անհրաժեշտ էր արդյունվետ քննության ու մարդասպաններին գտնելու համար,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը:
Իսկ 168.am-ի հետ զրույցում Իոննիսյանն ասել է, որ սեպտեմբեր ամսին Կարեն Վարդանյանը միամտաբար չնչին գումարների կալանքից խուսափելու համար բնակարանը ձևակերպել է հարևանի անունով. «Այնուհետև, երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»: Նա նշեց, որ բնակարանը վերավաճառվել է այլ անձի, ըստ էության, սպանությունը կատարվել է խարդախությունը պարտակելու նպատակով: Հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է ձերբակալված անձանց, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Արթուրը, ճիշտն ասած, չգիտեմ՝ ով է, Զոհրաբյան Գևորգը հենց այն հարևանն է, ում անունով Կարենը գրանցել էր բնակարանը»:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր կիսվում են Գեւորգ Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջով՝ դատապարտելով նրա արարքը: