Asekose.am-ը լուսանկարներ էր ներկայացրել, ըստ որի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում հայտնվել է պաստառ` Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին տեղի է ունենալու ռեփերներ Կարեն Տուզի և «ЭGO»-ի համերգը:
Պաստառը բուռն քննարկումների առիթ է դարձել, սոցցանցերի օգտատերերը բողոքում էին համերգի ձևաչափի և արտիստների «անհամապատասխանությունից» Արամ Խաչատրյան համերգասրահին:
Համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը աղմուկից հետո հայտնել է, որ համերգը չի կայանալու:
«Պաստառը երեկ է փակցվել, այսօր արդեն հանվել է: Համերգը չի կայանալու: Մենք չունենք այդ արտիստների հետ որևէ պայմանագիր», - նշել է Սիրունյանը՝ Այս մասին հայտնում է PanArmnian.net կայքին հավելելով՝ թե պաստառն առանց համերգասրահի համաձայնության է փակցվել: