▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանն իր անվտանգությունը վստահել է Քոչարյանի մերձավոր Գոռ Վարդանյանի թիմին

mediamall.am-ը գրում է. Այն, որ Կառավարության հրաժարականից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, փաստ է։ Կարեն Կարապետյանի նշանակումով ամբողջ լրատվական դաշտը սկսեց գրել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն։ Դա են վկայում նրա մերձավոր շրջապատի մարդկանց նշանակումները կամ սպասվող նշանակումները։ Ճիշտ է՝ Քոչարյանի գրասենյակը հերքում է այդ լուրը, սակայն իրադարձությունների զարգացման ընթացքը հենց դա է ցույց տալիս։

 

Ասվածը հիմնավորենք փաստերով։ Այսօր Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, առաջին անգամ գնաց Ազգային ժողով։

 

Իհարկե, ուշագրավը նրա այցը չէ, այլ այն, թե ովքեր էին Կարապետյանին շրջապատում և ուղեկցում։ Armlur.am-ի հրապարակած լուսանկարում Կարապետյանի անվտանգությունը ղեկավարում է ԱԱԾ փոխգնդապետ, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, հայտնի կինոռեժիսոր և դերասան Գոռ Վարդանյանի եղբայր Հայկ Վարդանյանը (լուսանկարում՝ օղակի մեջ)։

 

Սրանից հետևում է, որ Կարեն Կարապետյանն անվտանգության ապահովման հարցում չի վստահել Հովիկ Աբրահամյանի անվտանգությունն ապահովողներին և իր հետ բերել է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի մարդկանց։

 

Հայկ Վարդանյանը «Դուքենդո կարատե» ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև ԱԱԾ անվտանգության ծառայության մասնագետ է, դա երևում է նրա համազգեստին փակցված ԱԱԾ տարբերանշանից։ Սակայն, համացանցում չկա տեղեկատվություն այն մասին, թե Հայկ Վարդանյանն ինչ կոչում ունի։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее