▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի ընտանեկան ու բիզնես գաղտնիքները

Արդեն մի քանի օր է, ինչ ասեկոսեներ են պտտվում, որ Երևանի նախկին քաղաքապետ, 53-ամյա  Կարեն Կարապետյանը վերադարձել է Հայաստան և փոխարինելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

Նա մինչ օրս  բարձր պաշտոն էր զբաղեցնում  Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում, այդ հսկայական կազմակերպության  դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալն է, սակայն, հայկան մամուլն, այսօր գրեց, որ Կարեն Կարապետյանն արդեն այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Գազպրոմ»-ում Կարեն Կարապետյանի աշխատավարձը հասնում էր  մի քանի տասնյակ հազար դոլարի: 

Սակայն, Կարեն Կարապետյանը, երբեք միայն  աշխատավարձով ապրող չի եղել, նա նաև իր սեփական բիզնեսներն ունի, որոնցից ամենահայտնիներից երկուսի անվանման հետ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Asekose.am-ի զրուցակիցը: 

Առաջինը՝ Հրազդանի ձորում գործող  և Երևանի ամենաճոխ ու ամենաթանկ ռեստորաններից մեկը համարվող Ֆլորենսն է: Կարեն Կարապետյանն ինքն ընդունել է իր կապն այս ռեստորանի հետ:

Ժամանակին մամուլը գրել էր, որ այն ժամանակվա  Երևանի քաղաքապետն այդ շքեղ ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր, քանի որ այնտեղ է մտադիր անցկացնել նրա հարսանիքը:

Եվ այստեղ անցկացվեցին ինչպես Կարեն Կարապետյանի դստեր, այնպես էլ հայաստանցի շատ օլիգարխների ու բարձր պաշտոնյանների հարսանիքները: 

Ու քչերը իմացան, որ ռեստորանը կրում է Կարեն Կարապետյանի մոր անունը՝ հոլովված ղարաբաղյան բարբառով՝ Ֆլորենս...

Ի դեպ, ղարաբաղյան բարբառով հոլովված անունից է կազմված նաև Կարեն Կարապետյանին պատկանող  մյուս հայտնի բիզնեսը՝  Kerbedanz ժամացույցների բրենդը, որի հիմնադիր հանդես է գալիս նրա որդին՝ Տիգրանը:

Kerbedanz-Կարպեդանս ՝ նույն Կարապետանցն է: 

Դեռևս հայտնի չէ, թե  ինչ աստիճանի բաց ու թափանցիկ կաշխատի Կարեն Կարապետյանը, եթե , իրոք, դառնա  Հայաստանի 14-րդ վարչապետը, սակայն իբրև նախկին քաղաքապետ ու գործարար, նա , կարծես, ազնիվ է եղել, քանի որ իր բիզնեսները թաքցնելու միտում չի ունեցել:  

Ավելացնենք, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրանն ամուսնացել է Մարի Հալունյանի հետ. զույգը  ծանոթ է եղել վաղուց ու տարբեր խավերի պատկանելությունը չի խանգարել նրանց սիրուն: 

Իսկ Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. Հայկ Հարությունյանը սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Կարդացեք նաև՝ Ինչ ազգակցական կապ ունեն Կարեն Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее