Ինչպես երեկ էին գործադիր մարմնի անդամներն անտրամադիր նստած խորհրդարանում՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ այսօր՝ նույն դեմքերով եկել էին կառավարության նիստի:
Ինչպես երեկ ԱԺ-ում միայն Լևոն Մարտիրոսյանը հիշեց, որ կարելի է շնորհավորել նորանշանակ վարչապետին, այնպես էլ այսօր՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միակն էր, որ շնորհավորանքի խոսք ուղղեց Կարեն Կարապետյանին:
Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ իր այսօրվա հանձնարարականով ժողովրդին ուրախացնելու փորձ արած Կարեն Կարապետյանը, կարծես, դեռ ուրախ չէ, քանի որ կառավարության նիստին մտահոգ ու տխուր հայացքներով նստած նախարարների հետ ինքն էլ ստիպված ձանձրույթով է շփվում:
Ու թերևս պատահական չէ, որ այսօրվա նիստի վերջում վարչապետը նախարարներին այսպես հրաժեշտ տվեց. «Ձեզ` բոլորիդ՝ բարի տրամադրություն»:
Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը աշխատելու է գործող պաշտոնյաների ու իր կաբինետի նոր անդամների տրամադրությունը փորձելու է բարձրացնել:
Կստացվի, թե չէ՝ ցույց կտա ժամանակը:
Բայց , եթե չստացվի, փոխարենը կարող է կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել ու ժողովրդին նույնը մաղթել. «Ձեզ` բոլորիդ՝ բարի տրամադրություն»:
Հեղինակ՝
Անի Հարությունյան